Սենթ Լուիսում ընթացող արագ շախմատի մրցաշարում մեկնարկել են վերջին երեք տուրերի պարտիաները: 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ է տարել:
Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը սպիտակներով պարտվել է Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարային:
Արոնյանն ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ընթացիկ առաջատարներն են՝ 9-ական միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում