Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկությունում ընթանում են 1/64 եզրափակիչի հանդիպումները: Երկրի չեմպիոն «Ժիլինան» հյուրընկալվել է «Դոբրա Նիվային» եւ առավելության է հասել 7:0 հաշվով:
«Ժիլինայի» կազմում աչքի է ընկել նաեւ Գյումրիի «Շիրակից» տեղափոխված Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջումից հետո: «Ժիլինան» պայքարը կշարունակի հաջորդ փուլում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում