15:42  ,  24 հուլիսի, 2012

Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել հայ օլիմպիականներին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել 25 հայ մարզիկներին, որոնք կմասնակցեն հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոն Օլիմպիական խաղերին:

«Հարգելի օլիմպիականներ, մարզիչներ, մասնագետներ: Մեկնարկում են Լոնդոնի Օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ մրցասպարեզներում նաեւ դուք պետք է ցույց տաք ձեր հմտությունները: Հուսով եմ, որ դուք կդրսեւորեք անկոտրում կամք, հաղթանակի ձգտում եւ աչքի կընկնեք բարձր արդյունքներով, քանզի ինքներդ եք գիտակցում  հաջողության կարեւորությունը:

Սիրելի մարզիկներ, ձեր մրցելույթներին ուշադրությամբ կհետեւեն Հայաստանում եւ սփյուռքում: Ուզում եմ հավատալ, որ հուսախաբ չեք անի, բարձր կպահեք Հայաստանի Զինանշանի, Օրհներգքի եւ Դրոշի պատիվը: Դուք պետք է առաջնորդվեք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով եւ պահվածքով:

Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել եք, որ համաշխարհային այդ գլխավոր մարզահանդեսում հավուր պատշաճի եք ներկայանալու եւ ձեր աժանի տեղն եք նվաճելու օլիմպիական պատվանդանի վրա: Կոչ եմ անում, արժանապատվորեն կատարեք ձեր առաքելությունը, գործի վերածեք ձեր խոստումները, որպեսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը:

Միլիոնավոր հայեր հույսերով ու հավատով սպասում են ձեր հաղթանակներին:

Արդարացրեք սպասելիքները:

Հաջողություն եւ հաղթանակ  եմ մաղթում ձեզ», փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով