Սենթ Լուիսում մեկնարկած շախմատի արագ խաղի մրցաշարում երեք տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բաժանում է 1-4-րդ տեղերը: Նա առաջին տուրում սպիտակներով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարային, երկրորդ տուրում սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, իսկ երրորդ տուրում սեւերով առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի նկատմամբ եւ վաստակել է 4 միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր): 4-ական միավոր ունեն նաեւ վիետնամցի Լե Կուանգ Լիեմը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ Յան Նեպոմնյաշչին:
Տեւական դադարից հետո դարձյալ մրցաշարի մասնակցող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը 3 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը:
Օգոստոսի 15-ին կանցկացվի եւս երեք տուր: Grand Chess Tour շարքի այս մրցաշարը կավարտվի օգոստոսի 16-ին: Դրանից հետո կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը:




Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:06 , 13 սեպտեմբերի
00:56 , 13 սեպտեմբերի
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի 
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի
20:04 , 12 սեպտեմբերի
19:58 , 12 սեպտեմբերի
19:26 , 12 սեպտեմբերի
13:36 , 12 սեպտեմբերի