02:17 15 օգոստոսի, 2017Սենթ Լուիսում մեկնարկած շախմատի արագ խաղի մրցաշարում երեք տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բաժանում է 1-4-րդ տեղերը: Նա առաջին տուրում սպիտակներով հաղթեց Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարային, երկրորդ տուրում սպիտակներով պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, իսկ երրորդ տուրում սեւերով առավելության հասավ աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի նկատմամբ եւ վաստակել է 4 միավոր (հաղթանակ՝ 2 միավոր, ոչ ոքի՝ 1 միավոր): 4-ական միավոր ունեն նաեւ վիետնամցի Լե Կուանգ Լիեմը, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան եւ Յան Նեպոմնյաշչին:
Տեւական դադարից հետո դարձյալ մրցաշարի մասնակցող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը 3 միավորով բաժանում է 5-8-րդ տեղերը:
Օգոստոսի 15-ին կանցկացվի եւս երեք տուր: Grand Chess Tour շարքի այս մրցաշարը կավարտվի օգոստոսի 16-ին: Դրանից հետո կմեկնարկի կայծակնային խաղի մրցաշարը:




The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.