19:52  ,  12 օգոստոսի, 2017

«Ալաշկերտի» վստահ հաղթանակը

Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Ալաշկերտը» տանը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց «Արարատից»՝ տանելով առաջին հաղթանակը: Դաշտի տերերից մեկական անգամ աչքի ընկան Միհրան Մանասյանը, Արտյոմ Սիմոնյանը եւ Արթուր Եդիգարյանը: Շվեյցարական «Ցյուրիխից» տեղափոխված Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլը խփեց «Ալաշկերտի» կազմում:

Հիշեցնենք, որ առաջին տուրում «Ալաշկերտը» 1:2 հաշվով պարտվել էր Գյումրիի «Շիրակին», իսկ «Արարատը» 3:1 հաշվով կամային հաղթանակ էր տարել փոխչեմպիոն «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Հայաստանի առաջնություն, երկրորդ տուր

Օգոստոսի 12

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 3:0

Միհրան Մանասյան, 36, Արտյոմ Սիմոնյան, 57, Արթուր Եդիգարյան, 73

Օգոստոսի 13

«Շիրակ» - «Բանանց»՝ 17:30

Օգոստոսի 11

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան»՝ 2:1

Ալիկ Առաքելյան, 34, Ռոբերտ Մինասյան, 75 – Ալեքս Ջունիոր, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում