17:28  ,  12 օգոստոսի, 2017

«Լիվերպուլը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը գոլառատ խաղում

Անգլիական Պրեմյեր լիգայի մեկնարկային տուրում «Լիվերպուլը» 3:3 հաշվով ավարտեց «Ուոթֆորդի» դեմ արտագնա խաղը՝ հաղթանակը բաց թողնելով վերջին վայրկյաններին:

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2:1 հաշվով, բայց երկրորդ խաղակեսի սկզբնամասում Յուրգեն Կլոպի թիմը 2 րոպեում խփեց 2 գոլ եւ առաջ անցավ հաշվի մեջ: 3:2 հաշիվը պահպանվեց մինչեւ ավելացված ժամանակի չորրորդ րոպեն, երբ «Ուոթֆորդն» անկյունային հարվածի խաղարկման արդյունքում փրկվեց պարտությունից:

Անգլիայի առաջնություն, առաջին տուր

«Ուոթֆորդ» - «Լիվերպուլ»՝ 3:3

Ստեֆանո Օկակա Չուկա, 8, Աբդուալե Դակուր, 32, Միգել Բրիտոս, 90+4 – Սադիո Մանե, 29, Ռոբերտո Ֆիրմինո, 55, (11մ), Մոհամեդ Սալահ, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում