Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Արքայական ակումբի հետ փոխհամաձայնության է եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Ֆրանսիացի 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականի ամառը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո: Այդժմ Զիդանը ստանում է տարեկան 4,35 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016, 2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016, 2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի