«Ռեալը» կկրկնապատկի Զիդանի աշխատավարձը

13:22   12 օգոստոսի, 2017

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Արքայական ակումբի հետ փոխհամաձայնության է եկել գործող պայմանագիրը երկարաձգելու հարցում:

Ֆրանսիացի 45-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2020 թվականի ամառը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 8 միլիոն եվրո: Այդժմ Զիդանը ստանում է տարեկան 4,35  միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-ին «Ռեալը» գլխավորելուց հետո նվաճել է հնարավոր 8 տիտղոսներից 6-ը՝ դառնալով Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր (2015/2016,  2016/2017), Իսպանիայի չեմպիոն (2016/2017), Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր (2015/2016,  2016/2017) եւ աշխարհի ակումբային առաջնության հաղթող (2016): 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.