ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հաղթանակով ավարտվեց Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարը (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է): Վերջին տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ եւ պարտություն կրեց 52-րդ քայլում: Արոնյանը 5 միավորով կիսեց 4-5-րդ տեղերը ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:
Վաշյե-Լագրավը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ տարած հաղթանակից հետո վաստակեց 6 միավոր, Կարլսենը եւ հդիկ Վիշվանաթան Անանդը 5.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, ամերիկացիներ Ուեսլի Սոյին ու Հիկարու Նակամուրային, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինի ու Պյոտր Սվիդլերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:






Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի