ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրում:
Նախավերջին տուրի արդյունքում, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավոր: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով եւ հետ է կես միավոր:
Հիշեցնենք, որ Արոնյանը 8-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Անանդն ու Վաշյե-Լագրավը եւս կիսել են միավորը:
Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա Կարլսենի հետ:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի