01:39 11 օգոստոսի, 2017ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտին մոտեցող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրում:
Նախավերջին տուրի արդյունքում, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը պահպանեցին առաջատար դիրքերը՝ 5-ական միավոր: Նրանց կարող էր հավասարվել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, եթե հաղթեր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, սակայն բավարարվեց ոչ ոքի արդյունքով եւ հետ է կես միավոր:
Հիշեցնենք, որ Արոնյանը 8-րդ տուրում ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Անանդն ու Վաշյե-Լագրավը եւս կիսել են միավորը:
Վերջին տուրում Արոնյանը սեւերով կխաղա Կարլսենի հետ:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.