13:55  ,  8 օգոստոսի, 2017

Ռուսլան Կորյանի գոլային փոխանցումը «ԲՄԱ Խաբարովսկին» օգնեց առաջին հաղթանակը տանել Պրեմյեր լիգայում

«ԲՄԱ Խաբարովսկն» օգոստոսի 8-ին առաջին հաղթանակը տարավ ռուսական Պրեմյեր լիգայում: Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում լիգայի նորեկը տանը 2:0 հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը հանդես եկավ «ԲՄԱ Խաբարովսկի» մեկնարկային կազմում, իսկ 68-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց սերբ հարձակվող Միրոսլավ Մարկովիչին, որը բացեց հաշիվը: 72-րդ րոպեին Կորյանը փոխարինվեց, իսկ դաշտի տերերը երկրորդ գոլը խփեցին ավելացված ժամանակում:

Հիշեցնենք, որ «ԲՄԱ Խաբարովսկն» առաջին անգամ է մասնակցում Պրեմյեր լիգային, որի մեկնարկային 4 տուրերում պարտվել էր: «ԲՄԱ Խաբարովսկն» ու «Անժին» ունեն 3-ական միավոր եւ բաժանում են 14-15-րդ տեղերը:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«ԲՄԱ Խաբարովսկ» - «Անժի»՝ 2:0

Միրոսլավ Մարկովիչ, 68, Նիկոլայ Կալինսկի, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով