«ԲՄԱ Խաբարովսկն» օգոստոսի 8-ին առաջին հաղթանակը տարավ ռուսական Պրեմյեր լիգայում: Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում լիգայի նորեկը տանը 2:0 հաշվով առավելության հասավ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած Մախաչկալայի «Անժիի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը հանդես եկավ «ԲՄԱ Խաբարովսկի» մեկնարկային կազմում, իսկ 68-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց սերբ հարձակվող Միրոսլավ Մարկովիչին, որը բացեց հաշիվը: 72-րդ րոպեին Կորյանը փոխարինվեց, իսկ դաշտի տերերը երկրորդ գոլը խփեցին ավելացված ժամանակում:
Հիշեցնենք, որ «ԲՄԱ Խաբարովսկն» առաջին անգամ է մասնակցում Պրեմյեր լիգային, որի մեկնարկային 4 տուրերում պարտվել էր: «ԲՄԱ Խաբարովսկն» ու «Անժին» ունեն 3-ական միավոր եւ բաժանում են 14-15-րդ տեղերը:
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«ԲՄԱ Խաբարովսկ» - «Անժի»՝ 2:0
Միրոսլավ Մարկովիչ, 68, Նիկոլայ Կալինսկի, 90+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի