17:35  ,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիական աթլետները մարզվում են Լիլում

Աթլետիկայի Հայաստանի թիմը հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերից առաջ վերջին հավաքն է անցկացնում Ֆրանսիայում։

Հեռացատկորդներ Արսեն Սարգսյանն ու Վարդան Փահլեւանյանը եւ նիզականետորդներ Քրիստինե Հարությունյանն ու Մելիք Ջանոյանը մարզիչներ Զաուր Սարգսյանի, Սիրեկան Ջանոյանի եւ Մկրտիչ Կարապետյանի հետ ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ  վերջին մարզումն են անցկացնում Լիլ քաղաքում։

Քրիստինե Հարությունյանը մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը եւ գրավել է երկրորդ տեղը։

Հայ աթլետները Լոնդոն կմեկնեն հուլիսի 25-ին։

30-րդ Օլիմպիական խաղեր
Աթլետիկայի մրցաշար. Հայաստանի մարզիկների ելույթների ժամանակացույց

Օգոստոսի 3
22:50

Վարդան Փահլեւանյան, հեռացատկ
Արսեն Սարգսյան, հեռացատակ

Օգոտստոսի 7
13։00
Քրիստինե Հարությունյան, նիզակի նետում

Օգոստոսի 8
22:05

Մելիք Ջանոյան, նիզակի նետում

Լուսանկարում աթլետիկայի Հայաստանի օլիմպիական թիմն է ամբողջ կազմով Ֆրանսիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով