17:35 23 հուլիսի, 2012Աթլետիկայի Հայաստանի թիմը հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերից առաջ վերջին հավաքն է անցկացնում Ֆրանսիայում։
Հեռացատկորդներ Արսեն Սարգսյանն ու Վարդան Փահլեւանյանը եւ նիզականետորդներ Քրիստինե Հարությունյանն ու Մելիք Ջանոյանը մարզիչներ Զաուր Սարգսյանի, Սիրեկան Ջանոյանի եւ Մկրտիչ Կարապետյանի հետ ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի գլխավորությամբ վերջին մարզումն են անցկացնում Լիլ քաղաքում։
Քրիստինե Հարությունյանը մասնակցել է Ֆրանսիայի բաց առաջնությանը եւ գրավել է երկրորդ տեղը։
Հայ աթլետները Լոնդոն կմեկնեն հուլիսի 25-ին։
30-րդ Օլիմպիական խաղեր
Աթլետիկայի մրցաշար. Հայաստանի մարզիկների ելույթների ժամանակացույց
Օգոստոսի 3
22:50
Վարդան Փահլեւանյան, հեռացատկ
Արսեն Սարգսյան, հեռացատակ
Օգոտստոսի 7
13։00
Քրիստինե Հարությունյան, նիզակի նետում
Օգոստոսի 8
22:05
Մելիք Ջանոյան, նիզակի նետում
Լուսանկարում աթլետիկայի Հայաստանի օլիմպիական թիմն է ամբողջ կազմով Ֆրանսիայում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.