«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՄՆ-ից վերադարձել է Անգլիա: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին Մանչեսթերի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ:
Անգլիական ակումբը հուլիսի 30-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընկերական խաղ կանցկացնի նորվեգական «Վոլերենգայի» հետ, իսկ օգոստոսի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կհանդիպի իտալական «Սամպդորիայի» հետ: Օգոստոսի 8-ին Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում