17:15  ,  27 հուլիսի, 2017

Չեմպիոնների լիգա. «Նիցայի» ֆուտբոլիստներն «Այաքսի» դեմ խաղում աջակցել են Աբդելհակա Նուրիին (ֆոտո)

Ֆրանսիական «Նիցայի» ֆուտբոլիստներն Ամստերդամի «Այաքսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղից առաջ աջակցել են հոլանդական ակումբի 20-ամյա կիսապաշտպան Աբդելհակա Նուրիին, որն օրեր առաջ դուրս էր բերվել արհեստական կոմայից։

«Նիցայի» ֆուտբոլիստների շապիկներին եղել է «Ուժեղ մնա, Ապի» գրառումը:

Նիցայում կայացած խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 2-ին Ամստերդամում: 

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին տեղի ունեցած գերմանական «Վերդերի» հետ ընկերական խաղում Աբդելհակա Նուրին ստացել էր գլխուղեղի չվերականգնվող վնասվածքներ եւ ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ամենայն հավանականությամբ, Նուրին երբեք չի կարողանա քայլել եւ խոսել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում