12:11  ,  23 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հռոմի Պապի խաղաղության կոչը

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հույս ունի, որ հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերը կօգնեն խաղաղություն հաստատել հակամարտությունների գոտիներում։

Հռոմի Պապը հիշեցրել է Հին աշխարհի ավանդույթը, երբ Խաղերի ընթացքում Հին Հունաստանում հաստատվում էր հրադադար։

«Օլիմպիական խաղերը կարեւոր խորհրդանշական դեր ունեն։ Կաթոլիկ եկեղեցին հատուկ համակրանքով եւ ուշադրությամբ է հետեւում Խաղերին։ ես կոչ եմ անում աղոթել, որ Լոնդոնի Խաղերը Աստծո կամքով դառնան ժողովուրդների եղբայրության փորձառություն։ Կազմարպիչներին, մարզիկներին եւ մարզասերներին մաղթում եմ օլիմպիական ոգուն հավատարիմ ազնիվ պայքար։ Հուսով եմ, որ այս իրադարձության ծնած բարի կամքը կնպաստի խաղաղությանը»,- հայտարարել է Հռոմի Պապը։

Խաղերի կազմակերպիչները օլիմպիական ավանում բացել են հատուկ կրոնական կենտրոն, որտեղ աղոթելու եւ կարգ կատարելու հնարավորություն կունենան քրիստոնյաները, մուսուլմանները, հուդայականները, բուդդայականները եւ հինդուականները, հաղորդում է  Washington Post-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով