12:11 23 հուլիսի, 2012Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը հույս ունի, որ հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերը կօգնեն խաղաղություն հաստատել հակամարտությունների գոտիներում։
Հռոմի Պապը հիշեցրել է Հին աշխարհի ավանդույթը, երբ Խաղերի ընթացքում Հին Հունաստանում հաստատվում էր հրադադար։
«Օլիմպիական խաղերը կարեւոր խորհրդանշական դեր ունեն։ Կաթոլիկ եկեղեցին հատուկ համակրանքով եւ ուշադրությամբ է հետեւում Խաղերին։ ես կոչ եմ անում աղոթել, որ Լոնդոնի Խաղերը Աստծո կամքով դառնան ժողովուրդների եղբայրության փորձառություն։ Կազմարպիչներին, մարզիկներին եւ մարզասերներին մաղթում եմ օլիմպիական ոգուն հավատարիմ ազնիվ պայքար։ Հուսով եմ, որ այս իրադարձության ծնած բարի կամքը կնպաստի խաղաղությանը»,- հայտարարել է Հռոմի Պապը։
Խաղերի կազմակերպիչները օլիմպիական ավանում բացել են հատուկ կրոնական կենտրոն, որտեղ աղոթելու եւ կարգ կատարելու հնարավորություն կունենան քրիստոնյաները, մուսուլմանները, հուդայականները, բուդդայականները եւ հինդուականները, հաղորդում է Washington Post-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.