16:48  ,  24 հուլիսի, 2017

Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել է Բոնուչին

Իտալական «Միլանի» նորեկ Լեոնարդո Բոնուչին պատմել է, թե ով է լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ երբեւէ խաղացել է:

«Լավագույն ֆուտբոլիստը, որի դեմ ես երբեւէ խաղացել եմ, դա Կրիշտիանու Ռոնալդուն է: Նա ունի իսկական չեմպիոնի բոլոր որակները»,- Բոնուչիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ իտալացի պաշտպանը վերջերս Թուրինի «Յուվենտուսից» էր տեղափոխվել «Միլան», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: 30-ամյա Բոնուչիի տրանսֆերը կկազմի 42 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում