10:08  ,  24 հուլիսի, 2017

Պիկե. Նեյմարը մնում է (ֆոտո)

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը մնալու է կատալոնական ակումբում:

«Նա կմնա»,- թվիթերյան էջում գրել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ տեղադրելով Նեյմարի հետ լուսանկար:

Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ Նեյմարը մոտ է ՊՍժ տեղափոխվելուն: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում նշված 220 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում