12:17  ,  20 հուլիսի, 2017

ԵԱ. Հայաստանի թիմը կմրցի Ադրբեջանի հետ

Ռումինիայում ավարտվին մոտեցող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության խմբային փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը «Ա» ենթախմբում գրավել վերջին՝ 5-րդ տեղը։

Հայ բասկետբոլիստներն անցկացրած 4 հանդիպումներից միայն մեկում կարողացան հաղթել՝ առավելության հասնելով խմբի առաջատար Լեհաստանի նկատմամբ։

Հայաստանի թիմը կշարունակի պայքարը 17-րդ տեղի համար։ Հուլիսի 21-ին Վիգեն էսկիջյանի սաները կմրցեն Ադրբեջանի հավաքականի հետ։ Հանդիպումը կհեռարձակվի YouTube-ով եւ կսկսվի Երեւանի ժամանակով 12։45-ին, հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում