Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լեհաստանում անցել է բուժզննում, իսկ հուլիսի 20-ին կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Հետազոտության երկրորդ օրը մոտեցավ ավարտին: Վաղն առաջին վիրահատությունն է, իսկ երկրորդը կլինի մեկ շաբաթից»,- նախօրեին գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ Հարությունյանը մրցագորգից բացակայում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի