09:40 20 հուլիսի, 2017Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Լեհաստանում անցել է բուժզննում, իսկ հուլիսի 20-ին կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Հետազոտության երկրորդ օրը մոտեցավ ավարտին: Վաղն առաջին վիրահատությունն է, իսկ երկրորդը կլինի մեկ շաբաթից»,- նախօրեին գրել է Միհրան Հարությունյանը՝ տեղադրելով տեսանյութ:
Հիշեցնենք, որ Հարությունյանը մրցագորգից բացակայում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։ Դրանից հետո հայ ըմբիշը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.