14:35  ,  18 հուլիսի, 2017

Հրաչյա Չանդիրյան. Մեր ջրացատկորդներն աննախադեպ արդյունք գրանցեցին

Բուդապեշտում ընթացող ջրացատկի աշխարհի առաջնության 10 մետր սինքրոն աշտարակացատկում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը գրավել են 9-րդ տեղը։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը մեկնաբանել է նրանց ելույթը:

«Կարելի է ասել, որ սա աննախադեպ արդյունք է։ Տղաներն ընդամենը հինգ օրվա մարզումներից հետո են հասել այս ցուցանիշին։

Վլադիմիր Հարությունյանի զույգը եղբայրն է՝ Ազատ Հարությունյանը։ Ցավոք, Ազատը վնասվածքի պատճառով բաց է թողնում աշխարհի առաջնությունը։ Տղաները մի քանի ցատկ գերազանց կատարեցին, մի քանիսը՝ ոչ այնքան։ Կարող էին նաեւ երկու-երեք հորիզոնական բարձր լինել։ Բայց այդքան կարճ ժամանակահատվածում  նման արդյունքից գոհ եմ»,- Հրաչյա Չանդիրյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի կայքը:

Մարզիչը տեղեկացրել է նաեւ, որ անկախ Հայաստանի պատմության մեջ մեր երկիրն առաջին անգամ էր հանդես գալիս աշխարհի առաջնության սինքրոն ցատկի եզրափակչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում