Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարն ու նրա որդին հուլիսի 18-ին ձերբակալվել են, գրում է Marca-ն:
67-ամյա պաշտոնյայի ձերբակալությունը տեղի է ունեցել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում: Ձերբակալվել են նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այլ աշխատակիցներ, այդ թվում՝ կազմակերպության էկոնոմիկայի հարցերով փոխնախագահ Խուան Պադրոնը:
Ձերբակալվածները կասկածվում են կաշառակերության, կեղծ փաստաթղթերի, ավելորդ ծախսերի եւ այլ օրինախախտումների մեջ:
Հիշեցնենք, որ 2015-ին Անխել Մարիա Վիլյարը ներգրավված էր նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կոռուպցիոն սկանդալում: Նախկինում նա զբաղեցրել է ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է 1988 թվականից: Այս տարվա մայիսին Վիլյարն այդ պաշտոնում ընտրվել էր 8-րդ անգամ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի