13:33 18 հուլիսի, 2017Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարն ու նրա որդին հուլիսի 18-ին ձերբակալվել են, գրում է Marca-ն:
67-ամյա պաշտոնյայի ձերբակալությունը տեղի է ունեցել հակակոռուպցիոն պայքարի շրջանակում: Ձերբակալվել են նաեւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի այլ աշխատակիցներ, այդ թվում՝ կազմակերպության էկոնոմիկայի հարցերով փոխնախագահ Խուան Պադրոնը:
Ձերբակալվածները կասկածվում են կաշառակերության, կեղծ փաստաթղթերի, ավելորդ ծախսերի եւ այլ օրինախախտումների մեջ:
Հիշեցնենք, որ 2015-ին Անխել Մարիա Վիլյարը ներգրավված էր նաեւ ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կոռուպցիոն սկանդալում: Նախկինում նա զբաղեցրել է ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է 1988 թվականից: Այս տարվա մայիսին Վիլյարն այդ պաշտոնում ընտրվել էր 8-րդ անգամ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.