Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի Բորիսովի ԲԱՏԷ-ին:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Բելառուսի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.85 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 4.20 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.20:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 25/26-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 1/2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի