09:11 18 հուլիսի, 2017Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի Բորիսովի ԲԱՏԷ-ին:
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում Բելառուսի չեմպիոնին, որի հաղթանակը գնահատում է 1.85 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 4.20 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.20:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտի» եւ ԲԱՏԷ-ի միջեւ «Բորիսով Արենա» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 18-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կսկսվի ժամը 20:00-ին:
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն Պրահայի «Սլավիայի» հետ: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան հուլիսի 25/26-ին, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 1/2-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.