Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Հայկական շախմատի առաջատարը հանձնվեց 36-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ նա հավաքել է 3.5 միավոր: 8-րդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Վերջին տուրի զույգերը եւս դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը տարել էր մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 5 պարտիա ավարտել ոչ ոքի: 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:12 , 19 նոյեմբերի
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի