23:25  ,  14 հուլիսի, 2017

Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Իսպանիայում

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը երկրորդ տեղն է գրավել Իսպանիայում անցկացված «Բարբերա Օփեն» միջազգային մրցաշարում, որին մասնակցել են 92 շախմատիստներ:

Գրիգորյանը տարել է 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտել ոչ ոքի եւ 7 միավորով գրավել երկրորդ տեղը: Նա կես միավոր է զիջել առաջին տեղը գրաված հնդիկ Շարմա Հիմանշուին: Լավագույն եռյակը եզրափակած Պերես Միտյանս Օրեվլիսը հավաքել է 6.5 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում