Բորիսովի ԲԱՏԷ-ի դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման համար Բելառուս ժամանած «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նախախաղային մարզում են անցկացրել «Բորիսով Արենա» ստադիոնում:
Մարզմանը մասնակցել են «Ալաշկերտի» կազմում Բելառուս ժամանած բոլոր՝ 19 ֆուտբոլիստները:
Մարզումից առաջ կայացել են 2 թիմերի գլխավոր մարզիչների նախախաղային ասուլիսները: «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշել է, որ լավ ճանաչում են բելառուսական ակումբին:
ԲԱՏԷ - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենայում» եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:
Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում