Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Չորրորդ շրջանում մրցաշարի գործող հաղթող բրիտանացի թենիսիստը 3 սեթում հաղթեց ֆրանսիացի Բենուա Պերին՝ 7:6, 6:4, 6:4: Քառորդ եզրափակիչում Մարեյը կմրցի ամերիկացի Սեմ Կուերիի հետ:
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:2, 6:4 հաշվով ուժեղ գտնվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից, իսկ հաջորդ փուլում կհանդիպի կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ:
Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 5 սեթում սենսացիոն պարտություն կրեց Լյուսեմբուրգը ներկայացնող, աշխարհի 26-րդ ռակետ Ժիլ Մյուլերից: 4 ժամ 47 րոպե տեւած մրցախաղում իսպանացի թենիսիստը պարտվեց 3:6, 4:6, 6:3, 6:4, 13:15 հաշվով: Վերջին սեթում գրանցվեց 15:13 հաշիվը: Քառորդ եզրափակիչում Ժիլ Մյուլերը կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ:
Չորրորդ շրջանի արգելքը հաղթահարել է նաեւ չեխ Տոմաշ Բերդիխը, իսկ քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը հուլիսի 11-ին կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու ֆրանսիացի Ադրիան Մանարինոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:39 , 14 հոկտեմբերի
18:15 , 14 հոկտեմբերի
09:14 , 14 հոկտեմբերի
00:58 , 14 հոկտեմբերի 
16:02 , 13 հոկտեմբերի
14:30 , 13 հոկտեմբերի
12:18 , 13 հոկտեմբերի
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի