Ուիմբլդոն. Մարեյն ու Ֆեդերերը խնդիրներ չունեցան, Նադալը պարտվեց 4 ժամ 47 րոպեում

23:46   10 հուլիսի, 2017

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Չորրորդ շրջանում մրցաշարի գործող հաղթող բրիտանացի թենիսիստը 3 սեթում հաղթեց ֆրանսիացի Բենուա Պերին՝ 7:6, 6:4, 6:4: Քառորդ եզրափակիչում Մարեյը կմրցի ամերիկացի Սեմ Կուերիի հետ:

Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:2, 6:4 հաշվով ուժեղ գտնվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից, իսկ հաջորդ փուլում կհանդիպի կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ:

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը 5 սեթում սենսացիոն պարտություն կրեց Լյուսեմբուրգը ներկայացնող, աշխարհի 26-րդ ռակետ Ժիլ Մյուլերից: 4 ժամ 47 րոպե տեւած մրցախաղում իսպանացի թենիսիստը պարտվեց 3:6, 4:6, 6:3, 6:4, 13:15 հաշվով: Վերջին սեթում գրանցվեց 15:13 հաշիվը: Քառորդ եզրափակիչում Ժիլ Մյուլերը կմրցի խորվաթ Մարին Չիլիչի հետ:

Չորրորդ շրջանի արգելքը հաղթահարել է նաեւ չեխ Տոմաշ Բերդիխը, իսկ քառորդ եզրափակիչի վերջին ուղեգիրը հուլիսի 11-ին կվիճարկեն սերբ Նովակ Ջոկովիչն ու ֆրանսիացի Ադրիան Մանարինոն: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.