«Լիվերպուլի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը խոսել է լիվերպուլյան ակումբի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերության մասին՝ անդրադառնալով նաեւ Հենրիխ Մխիթարյանին:
«Մանչեսթեր Յունայթեդը» միանման է գործում հարձակման գծում, բացակայում է ստեղծագործ աշխատանքը: Դա այն թիմը չէ, որի խաղը դիտելու համար պատրաստ էիր գումար վճարել: Նախկինում այդպես չէր: Ռոմելու Լուկակուի տրանսֆերը Ժոզե Մոուրինյուի թիմի խաղը կուժեղացնի առջեւի գծում:
Սակայն ինձ անհանգստացնում է նրանց ստեղծագործ աշխատանքը: Խուան Մատան ժամանակ առ ժամանակ փայլում է ու արտակարգ ֆուտբոլիստ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» չկա այնպիսի խաղացող, որը կկարողանա գոլային պահ ստեղծել ոչնչից, ինչպես դա «Լիվերպուլում» ու «Մանչեսթեր Սիթիում» է: Եթե նայեք Կոուտինյոյին, Լալանային, Ֆիրմինոյին եւ Մանեին, ապա կտեսնեք, որ «Լիվերպուլն» ունի շատ տարբերակներ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանից բացի չունի այդպիսի խաղացողներ»,- Դիտմար Համանի խոսքը մեջբերում է The Mirror-ը:
Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 11 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի