Դիտմար Համան. «Լիվերպուլն» ունի ստեղծագործ խաղացողներ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդում» միայն Մխիթարյանն է

09:10   10 հուլիսի, 2017

«Լիվերպուլի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը խոսել է լիվերպուլյան ակումբի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերության մասին՝ անդրադառնալով նաեւ Հենրիխ Մխիթարյանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» միանման է գործում հարձակման գծում, բացակայում է ստեղծագործ աշխատանքը: Դա այն թիմը չէ, որի խաղը դիտելու համար պատրաստ էիր գումար վճարել: Նախկինում այդպես չէր: Ռոմելու Լուկակուի տրանսֆերը Ժոզե Մոուրինյուի թիմի խաղը կուժեղացնի առջեւի գծում:

Սակայն ինձ անհանգստացնում է նրանց ստեղծագործ աշխատանքը: Խուան Մատան ժամանակ առ ժամանակ փայլում է ու արտակարգ ֆուտբոլիստ է, բայց «Մանչեսթեր Յունայթեդում» չկա այնպիսի խաղացող, որը կկարողանա գոլային պահ ստեղծել ոչնչից, ինչպես դա «Լիվերպուլում» ու «Մանչեսթեր Սիթիում» է: Եթե նայեք Կոուտինյոյին, Լալանային, Ֆիրմինոյին եւ Մանեին, ապա կտեսնեք, որ «Լիվերպուլն» ունի շատ տարբերակներ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանից բացի չունի այդպիսի խաղացողներ»,- Դիտմար Համանի խոսքը մեջբերում է The Mirror-ը:

Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 11 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.