09:40  ,  10 հուլիսի, 2017

Ռոնալդուն որոշել է մնալ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է մնալ Արքայական ակումբում, գրում է AS-ը:

32-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը: Դրանից հետո «Ռեալը» դադարել է փոխարինող փնտրել նրան:

Վերջերս Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո նա մտածում էր Իսպանիայից հեռանալու մասին: Պորտուգալիայի հավաքականի ավագը դժգոհ է, թե ինչպես են Իսպանիայում մարդիկ եւ լրատվամիջոցները վերաբերվում իրեն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news