09:40 10 հուլիսի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է մնալ Արքայական ակումբում, գրում է AS-ը:
32-ամյա ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն հայտնել է ակումբի ղեկավարությանը: Դրանից հետո «Ռեալը» դադարել է փոխարինող փնտրել նրան:
Վերջերս Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուին մեղադրել էր 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ, ինչից հետո նա մտածում էր Իսպանիայից հեռանալու մասին: Պորտուգալիայի հավաքականի ավագը դժգոհ է, թե ինչպես են Իսպանիայում մարդիկ եւ լրատվամիջոցները վերաբերվում իրեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.