Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 3 միավոր վաստակած Թեյմուր Ռաջաբովը:
Նախորդ 4 պարտիաներում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 10-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Պյոտր Սվիդլերի հետ, որը եւս ունի 2.5 միավոր:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի