00:00 10 հուլիսի, 2017Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում շարունակվող FIDE Grand Prix երրորդ մրցաշարի չորրորդ տուրից հետո Լեւոն Արոնյանը 2.5 միավորով բաժանում է 2-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատարն է 3 միավոր վաստակած Թեյմուր Ռաջաբովը:
Նախորդ 4 պարտիաներում հայկական շախմատի առաջատարը ոչ ոքի է խաղացել չինացի Լի Չաոյի, ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ եւ հաղթել ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոյին:
Հուլիսի 10-ին կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա ռուս Պյոտր Սվիդլերի հետ, որը եւս ունի 2.5 միավոր:
Հիշեցնենք, որ 9 տուրով անցկացվող մրցաշարին մասնակցում են 18 շախմատիստներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.