19:01  ,  9 հուլիսի, 2017

ԵԱ. Կանանց Հայաստանի թիմը տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը

Մալթայում ավարտին մոտեցող բասկետբոլի կանանց Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովել է երկրորդ տեղը:

Հուլիսի 9-ին կայացած չորրորդ խաղում Վահագն Հարությունյանի գլխավորած թիմը 68:52 հաշվով հաղթել է Կոսովոյի հավաքականին՝ տանելով անընդմեջ հաղթանակը:

Հայաստանի հավաքականն ապահովել է երկրորդ տեղը, իսկ առաջնության առաջատար Կիպրոսը վերջին խաղում մրցելու է Ջիբրալթարի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում