Իսպանացի Ռաֆայել Նադալը բարձր է գնահատել Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի տաղանդը: 2 թենիսիստները հուլիսի 7-ին հանդիպելու են Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում:
«Գիտեմ, որ Խաչանովն աշխատում է Բլանկոյի հետ, շատ աշխատասեր է եւ ունի մեծ պոտենցիալ: Նա տիրապետում է հզոր հարվածների, ունի լավ առաջին ու երկրորդ մատուցում, որակյալ ֆորհենդ եւ լավ բեքհենդ: Նրան սպասվում է վառ ապագա:
Երրորդ շրջանում ինձ բաժին է հասել վտանգավոր մրցակից, որի հետ խաղալը հեշտ չի լինելու: Խաչանովը լավ տեսք ուներ նաեւ Հալեի մրցաշարում: Պետք է ինչպես հարկն է պատրաստվեմ այդ հանդիպմանը եւ հանդես գամ բարձր մակարդակով»,- Նադալի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի նախորդ 2 փուլերում 21-ամյա մոսկվացի մարզիկը 5 սեթում հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովին եւ 4 սեթում ուժեղ գտնվել բրազիլացի Տիագո Մոնտեյրոյից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի