11:08 6 հուլիսի, 2017Իսպանացի Ռաֆայել Նադալը բարձր է գնահատել Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովի տաղանդը: 2 թենիսիստները հուլիսի 7-ին հանդիպելու են Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջանում:
«Գիտեմ, որ Խաչանովն աշխատում է Բլանկոյի հետ, շատ աշխատասեր է եւ ունի մեծ պոտենցիալ: Նա տիրապետում է հզոր հարվածների, ունի լավ առաջին ու երկրորդ մատուցում, որակյալ ֆորհենդ եւ լավ բեքհենդ: Նրան սպասվում է վառ ապագա:
Երրորդ շրջանում ինձ բաժին է հասել վտանգավոր մրցակից, որի հետ խաղալը հեշտ չի լինելու: Խաչանովը լավ տեսք ուներ նաեւ Հալեի մրցաշարում: Պետք է ինչպես հարկն է պատրաստվեմ այդ հանդիպմանը եւ հանդես գամ բարձր մակարդակով»,- Նադալի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ Ուիմբլդոնի նախորդ 2 փուլերում 21-ամյա մոսկվացի մարզիկը 5 սեթում հաղթել է ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովին եւ 4 սեթում ուժեղ գտնվել բրազիլացի Տիագո Մոնտեյրոյից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.