21:24  ,  2 հուլիսի, 2017

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը մրցանակային տեղ չգրավեց

Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտված Grand Chess Tour-ի հերթական փուլում ավարտվեց նաեւ կայծակնային խաղի մրցաշարը: Վերջին խաղային օրնը տեղի ունեցան 10-18-րդ տուրերի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10-րդ տուրում սպիտակներով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, 11-րդ տուրում սեւերով պարտվել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, 12-րդ տուրում սպիտակներով ուժեղ է գտնվել ռուս Յան Նեպոմնյաշչիից, 13-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել վրացի Բաադուր Ջոբավային, 14-րդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ, 15-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, 16-րդ տուրում սեւերով խաղաղ դաշն է կնքել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, 17-րդ տուրում սպիտակներով հաղթել է հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ 18-րդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Կայծակնային խաղում Արոնյանը վաստակել է 9.5 միավոր եւ Կրամնիկի հետ բաժանել է 4-5-րդ տեղերը, իսկ հաղթողի տիտղոսը նվաճել է 14.5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենը:

Արագ շախմատի եւ կայծակնային խաղի մրցաշարերի համագումարում հայ գրոսմայստերը վաստակեց 18.5 միավոր եւ Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Հաղթողի տիտղոսը նվաճեց 25.5 միավոր ունեցող Մագնուս Կարլսենը:

Մրցաշարի արդյունքում Լեւոն Արոնյանը կստանա 11.250 դոլար պարգեւավճար:

Մրցաշարային վերջնական աղյուսակը

Պարգեւավճարները

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news