21:24 2 հուլիսի, 2017Բելգիայի Լյովեն քաղաքում ավարտված Grand Chess Tour-ի հերթական փուլում ավարտվեց նաեւ կայծակնային խաղի մրցաշարը: Վերջին խաղային օրնը տեղի ունեցան 10-18-րդ տուրերի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10-րդ տուրում սպիտակներով պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, 11-րդ տուրում սեւերով պարտվել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, 12-րդ տուրում սպիտակներով ուժեղ է գտնվել ռուս Յան Նեպոմնյաշչիից, 13-րդ տուրում սպիտակներով պարտության է մատնել վրացի Բաադուր Ջոբավային, 14-րդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ, 15-րդ տուրում սպիտակներով ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, 16-րդ տուրում սեւերով խաղաղ դաշն է կնքել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, 17-րդ տուրում սպիտակներով հաղթել է հնդիկ Վիշվանաթան Անանդին, իսկ 18-րդ տուրում սեւերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Կայծակնային խաղում Արոնյանը վաստակել է 9.5 միավոր եւ Կրամնիկի հետ բաժանել է 4-5-րդ տեղերը, իսկ հաղթողի տիտղոսը նվաճել է 14.5 միավոր վաստակած Մագնուս Կարլսենը:
Արագ շախմատի եւ կայծակնային խաղի մրցաշարերի համագումարում հայ գրոսմայստերը վաստակեց 18.5 միավոր եւ Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Հաղթողի տիտղոսը նվաճեց 25.5 միավոր ունեցող Մագնուս Կարլսենը:
Մրցաշարի արդյունքում Լեւոն Արոնյանը կստանա 11.250 դոլար պարգեւավճար:
Մրցաշարային վերջնական աղյուսակը

Պարգեւավճարները
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.