Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում անցկացվել են արագ շախմատի մրցաշարի երկրորդ օրվա պարտիաները: Գրոսմայստերներն անցկացրել են 3-ական պարտիա:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), սեւերով պարտվել Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան) եւ սպիտակներով առավելության հասել Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) նկատմամբ:
Արագ շախմատի մրցաշարի վերջին օրը Արոնյանը սպիտակներով կխաղա Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի (Ֆրանսիա) հետ եւ սեւերով կմրցի Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ:
6-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը 6 միավորով 6-րդ տեղում է, իսկ առաջատարը 10 միավոր հավաքած Ուեսլի Սոն է:
Նախօրեին եւս Լեւոն Արոնյանն անցկացրել էր 3 պարտիա՝ պարտվելով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին ու հոլանդացի Անիշ Գիրիին եւ հաղթելով վրացի Բաադուր Ջոբավային:
Մրցաշարային դրությունը 6 տուրերից հետո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի