21:44 29 հունիսի, 2017Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի հերթական փուլում անցկացվել են արագ շախմատի մրցաշարի երկրորդ օրվա պարտիաները: Գրոսմայստերներն անցկացրել են 3-ական պարտիա:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), սեւերով պարտվել Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան) եւ սպիտակներով առավելության հասել Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) նկատմամբ:
Արագ շախմատի մրցաշարի վերջին օրը Արոնյանը սպիտակներով կխաղա Վասիլի Իվանչուկի (Ուկրաինա) ու Մաքսիմ Վաշիե-Լագրավի (Ֆրանսիա) հետ եւ սեւերով կմրցի Ուեսլի Սոյի (ԱՄՆ) հետ:
6-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը 6 միավորով 6-րդ տեղում է, իսկ առաջատարը 10 միավոր հավաքած Ուեսլի Սոն է:
Նախօրեին եւս Լեւոն Արոնյանն անցկացրել էր 3 պարտիա՝ պարտվելով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին ու հոլանդացի Անիշ Գիրիին եւ հաղթելով վրացի Բաադուր Ջոբավային:
Մրցաշարային դրությունը 6 տուրերից հետո

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.