Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կլքի Պորտուգալիայի հավաքականի ճամբարը եւ չի մասնակցի Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին, հայտնում է Marca-ն:
Պորտուգալիայի հավաքականի մարզչական շտաբը 32-ամյա ֆուտբոլիստին թույլ է տվել հեռանալ, որպեսզի նա հնարավորություն ունենա տեսնել իր երկվորյակ երեխաներին: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից օրեր առաջ ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո:
Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Չիլիի հավաքականին: Երրորդ տեղի համար խաղում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա հունիսի 29-ին, երբ կհանդիպեն Գերմանիայի եւ Մեքսիկայի հավաքականները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի
21:33 , 25 սեպտեմբերի 
20:47 , 25 սեպտեմբերի