12:33 29 հունիսի, 2017Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կլքի Պորտուգալիայի հավաքականի ճամբարը եւ չի մասնակցի Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության երրորդ տեղի համար խաղին, հայտնում է Marca-ն:
Պորտուգալիայի հավաքականի մարզչական շտաբը 32-ամյա ֆուտբոլիստին թույլ է տվել հեռանալ, որպեսզի նա հնարավորություն ունենա տեսնել իր երկվորյակ երեխաներին: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Պորտուգալիայի հավաքականի ավագից օրեր առաջ ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել են Եվա ու Մատեո:
Կոնֆեդերացիաների Գավաթի կիսաեզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվել էր Չիլիի հավաքականին: Երրորդ տեղի համար խաղում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցը հայտնի կդառնա հունիսի 29-ին, երբ կհանդիպեն Գերմանիայի եւ Մեքսիկայի հավաքականները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.